Ձմեռ պապ
Մեծ թղթի վրա նկարեք առանց քթի Ձմեռ Պապ և կախեք այն պատից: Քիթը պատրաստեք պլաստիրինից: Երեխաներից յուրաքանչյուրը պետք է փակ աչքերով փորձի Ձմեռ Պապի քիթը ամրացնել ճիշտ տեղում:
Աշտարակում կան հայ արվեստի նշանավոր հուշարձաններ, իսկ բրոնզի և երկաթի դարերին վերաբերող նյութերն ապացուցում են նրա շատ հին բնակավայր լինելը։ Աշտարակը քաղաքային համայնք է Արագածոտնի մարզում։ Համայնքի վարչական տարածքի մեջ մտնում են Աշտարակ քաղաքը և Մուղնի գյուղը։ Աշտարակ քաղաքը նախկինում կոչվել է Աշտարակաց գյուղ։ Աշտարակը քաղաք է հռչակվել 1963 թ-ին։ 1995 թ-ի վարչատարածքային ռեֆորմից հետո հանդիսանում է, որպես Արագածոտնի մարզի մարզկենտրոնը։ Հանդիսանում է տրանսպորտային ճանապարհ։ Այստեղով անցնում են Երևան-Աշտարակ-Թալին, Երևան-Աշտարակ-Ապարան միջպետական մայրուղիները։
Աշտարակը հայկական աղբյուրներում հիշատակվում է 9-րդ դարից։ Հնում մտել է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի մեջ։ Այստեղ կան նաև վաղ ժամանակներին վերաբերող պատմամշակութային կոթողներ։ Ծիրանավոր եկեղեցին կառուցվել է 5-րդ դարում, որը 18-րդ դարում վերանորոգվել է։ Ծիրանավորի շրջակայքը տեղացիները անվանում են Բերդաթաղ: Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում, որը տեղացիները անվանում են Կարմրավոր՝ կարմիր քարով կառուցված լինելու պատճառով։ Քաղաքի կենտրոնում գտնվում է Սբ. Մարինե եկեղեցին, կառուցված 1281 թ-ին։ Հիշատակության է արժանի Քասաղի եռակամար կամուրջը, որը կառուցվել է քանաքեռցի մեծահարուստ Մահտեսի խոջա Գրիգորի կողմից 1664 թ։ Մուղնի գյուղում է գտնվում Սբ. Գևորգի վանքը՝ կառուցված 17-րդ դարում:
Աշտարակը հազարամյակների պատմություն ունի։ Այդ են վկայում բնակավայրի տարածքում գտնվող բոլոր բրոնզեդարյան արձանները, բնակատեղիները, դամբարանները և այլ հուշարձանները։
Վաղ միջնադարում Աշտարակը հզոր բնակավայր էր՝ նշանավոր երկու եկեղեցիներով՝ Ծիրանավոր և Սպիտակավոր։ Սելջուկ – թուրքերի լծից ազատագրվելուց հետո մինչև 14 դարի կեսը Զաքարյանների, ապա՝ Արծրունիների, ժամանակներում, Աշտարակն ապրել է տնտեսական մշակութային ծաղկման շրջան։ Կառուցվել են Սպիտակավոր և Սուրբ Մարիանե եկեղեցիները: Հատկապես շատ մեծ վերելք է ապրել խաչքարային արվեստը:
1555 թվականին Աշտարակն անցել է պարսկական տիրապետության տակ, կրել է 16-17-րդ դարերի թուրք - պարսկական պատերազմների ավերիչ հետևանքները։ Սակայն Աշտարակը զերծ է մնացել պարսից Շահ Աբբաս I Սեֆի-ի կազմակերպված հայոց մեծ բռնագաղթից, որը տեղի է ունեցել 1604 թվականին) ինչպես Վաղարշապատի, Օշականի, Փարաքարի և Քանաքեռի հետ միասին։
1664 թվականին երևանցի, մեծահարուստ և վաճառական Մոծակենց Գրիգորը Քասախ գետի վրա, առնվազն 10-րդ դարից գործող կամուրջի մոտ կառուցում է տուֆակերտ մի հրաշալի կամուրջ։
1760-1770-ական թվականներին Աշտարակը մի քանի անգամ ենթարկվել է լեզգիների հարձակմանը։
1804-1813 և 1826-1828 թվականներին ռուս-պարսկական պատերազմների ընթացքում, աշտարակցիներն աջակցել են ռուսական զորքերին։ Արևելյան Հայաստանի պարսկահայերի ներգաղթի ամենաեռանդուն կազմակերպիչներից մեկը ապագա Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցի Շահազիզյանն էր։
Խորհրդային տարիներին Աշտարակը եղել է համանուն շրջանի կենտրոնը, իսկ Հայաստանի երրորդ հանրապետության ստեղծումից հետո՝ Արագածոտնի մարզի մարզկենտրոնը։
Աշտարակի հին փողոցներ՝ Կարմրավորի թաղ, Թուրքի քուչա, Ամենափրկիչի թաղ, Ավազահանքի թաղ, Բեգլարենց թաղ, Բոյնու թաղ, Բերդաթաղ, Բշկուլի թաղ, Բրդի պահեստի թաղ, Գաղթականների թաղ:
Հաստատություն- «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր լինք
Դասարան- 9-1 դասարան