Արվեստ
Չարլի Չապլինի կենսագրությունը
Չապլինը կինեմատոգրաֆիայի բազմատաղանդ վարպետ է, ով նաև կինոյի ասպարեզումստեղծել է աշխարհի ամենահայտնի` թափառաշրջիկ Չարլիի կերպարը:Չարլի Չապլինը ծնվել է 1889 թ.-ի այս օրը Լոնդոնում` դերասանների ընտանիքում: Նրա հոր` Չարլզ Սպենսեր Չապլինիբեմական կարիերան ողբերգական ավարտ է ունենում: Նա կորցնում է ձայնը, սկսում է խմել ևմահանում է 1894 թ.-ին լոնդոնյան Սբ. Ֆոմի հիվանդանոցում: Չապլինի մայրը`Հաննա Չապլինը, ամուսնու մահից անմիջապես հետո ծանր հիվանդանում է և 1896 թ.-ին կորցնում գիտակցությունը:Սիդ և Չարլի եղբայրները մոր հետ հայտնվում են Լամբատե տանը, իսկ այնուհետև եղբայրներին հանձնում են աղքատ և որբ երեխաների համար նախատեսված դպրոցին: Սիդը ևՉարլին ստիպված են լինում ինքնուրույն վաստակել ապրուստի միջոցներ:Չարլին առաջինանգամ բեմում ելույթ է ունեցել հինգ տարեկան հասակում: Արդեն 9 տարեկանում նա ընդունվելէ «Ութ լանկաշիրյան տղաներ» պարային խումբ: Հետաքրքրական է այն, որ հետագայումքննադատները Չապլինի ֆիլմերն անվանել են «ֆիլմ-բալետներ»:1900 թ.ի Սուրբ Ծնունդին«Լանկաշիրյան տղաները» բեմադրում են «Մոխրոտիկը» մնջախաղի ժանրում: Հենց այստեղ է,որ Չապլինը` կատվի կոստյումով, առաջին անգամ հնարավորություն է ստանում զվարճացնելհանդիսատեսին:14 տարեկանում Չապլինը մշտական աշխատանք է ստանում թատրոնում ևկատարում է «Շերլոկ Հոմս» պիեսի Բիլլի դերը: Այդ ժամանակ Չարլին դեռ գրաճանաչ չէր: Երբ նրան տալիս են դերի տեքստը, նա վախենում է, որ իրեն կխնդրեն կարդալ: Դերը սովորել նրանօգնում է եղբայրը` Սիդը: 16 տարեկանից Չապլինը սկսում է ջութակ նվագել: Նա ջութակ է նվագում օրական 4-16 ժամ ևուսանում է իր ծանոթներից մեկի` թատերական խմբավարի մոտ: Արդեն 1914 թ.ին Չապլինն ինքնուրույն նկարահանում է իր առաջին ֆիլմը`«Անձրևի տակ մնացածը», որում նա հանդես էգալիս որպես դերասան, ռեժիսոր և սցենարի հեղինակ:Մինչև 1922 թ.-ը Չապլինը չի ունենումբնակարան և ապրում է վարձու տներում, հյուրանոցներում և ակումբներում: 1922 թ.-ին նակառուցում է իր տունը Բեվերլի- Հիլզում, որը բացի 40 սենյակներից ունենում է նաև կինոսրահ ևերգեհոն: Չապլինին ճանաչում է բերել համր կինոն, ու չնայած 1927 թ.-ին կինոն արդեն ձայնուներ, նա մի ամբողջ տասնամյակ հավատարիմ է մնում «հին սարքավորումներին»: Առաջինանգամ ամբողջական ձայնային պատկեր ունեցել է Չապլինի «Հանճարեղ բռնապետը» ֆիլմը,որը հակաֆաշիստական էր և նկարահանվել է 1940 թ.-ին: