Բարև իմ սիրելի դիտող


Եղիշե Չարենց

Ռուբայաթներ

Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկան— ու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես.
Բայց ներկան քո— հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով— նա սնում է գալիքը,
Եվ այսպես— տևում ես դու երկար,— ու ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես։

Ռուբայթը ուզում է ասել, որ մարդը անփոփոխ չէ և կարող է անհնդատ փոխվել։

Քո ամեն ակնթարթը մի սերմ է,
Որ կրում է իր մեջ իր մահը.
Բայց հոգին քո— խնդուն ու անահ է
Եվ մի՛շտ խանդավառ է ու ջերմ է։

Այս ռուբայթը ուզում է ասել, որ մարդու ամեն մի գործը սերմ է, որը լինում լավը և վատը, որը մի օր կմահանա։ 

Ապրեցիր դու ըմբոստ մի դարում — և ոչինչ քեզ հար չթվաց,
Դու տեսար մոտիկն ու հեռուն — և ոչինչ քեզ հար չթվաց.
Դու տեսար փլուզումն ու զարթնումը, անսասան հիմերի կործանումը—
Եվ, բացի պայքարից, աշխարհում քեզ ոչինչ հար չթվաց։

Ռուբայթը ուզում է ասել, որ ոչինչ մեզ մշտական չի թվում։

Եղիշե Չարենց բանաստեղծություններ

ԻՐԻԿՈՒՆԸ

Նո՛ւյնն է կարոտս հիմա՝ անսփոփ ու որբ,
Նո՛ւյնն է աշխարհը վառվող ու արևը բորբ։

Նույնն է երկինքը կապույտ ու լճակը ջինջ —
Եվ չի՛ փոխվել իմ սրտում, իմ հոգում — ոչինչ։

Նույնն է սերը՝ կրակված իմ սրտում հիմա՝ 
Նո՛ւյն կարոտը անսփոփ ու անունը — Մահ։

Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին

  Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին                                                                                                                                                                       Եվ լսում նրա հեռվից բերող երգը տխրագին…                                                                                                                                                                           Քամին ծաղկունանց շուրթերն է դողդոջ շոյում, գուրգուրում                                                                                                                                                       Ու լուռ մրմնջում, թե հեռուներում, ինչպես են սիրում…                                                                                                                                                                   Եվ այս ամենը կատարվում է միշտ իրիկնաժամին,                                                                                                                                                                         Երբ որտրտում են հեզ ծաղիկները ու մեղմ է քամին…

***

Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ...

Տրիոլետ
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց –

Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

***

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս -
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի -
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս -
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի... 

<<Իմ Չարենցը>>

Եղիշե Չարենցը եղել է  խենթ և իր բանաստեղծությունները նոյնպես: Նա հիշում էր թէ ինչպես Իսահակյանը նրան ապտակեց և ապտակը այնան ուժեղ եղավ, որ Չարենցը դարձավ ճանաչված գրող: Նա երբ հարբում էր ասում էր մի 16 տարեկան աղջկա է սիրում, իսկ երբ ուշքի էր գալիս հայհոյում նրան ասելով այդ աջիկը ինձ պետք է որպեսզի ավելի լավ գրեմ: Չարենցը Թումանյանից և Տերյանից նրանով էր տարբերվում, չէր կարող իր տեղը հանգիստ նստել և ես հստակ չգիտեմ թէ ինչու է նա իր ազգանունը փոխել դնելով Չարենց: