Մայրենի

Բարև իմ սիրելի դիտող
Գործնական քերականություն

Սյունակներում դեմ դիմաց գրված բառերից ընտրելով մեկական արմատ և տրված վերջածանցներից մեկը՝ կազմի՛ր 6 բարդ ածանցավոր բառ։ 


Մասնավճար         շինանյութ         —արան   


Ամենատես           մեղրամիս             —ում


Բարձրախոս         արևմտահայ         —ք


Դասադուլ              երկրագործ            —յա


Բնագետ                 հանրակառք          —ություն


Ազգանվեր             ինքնաթիռ              —ավոր։


Մասնաշենք,  ամենամսյա,  հայախոսություն, գործադուլավոր,  հանրագիտարան,  ինքնանվիրում:

Ներքևում գրված բոլոր բառերի տառերը խառնված են: Անհրաժեշտ է սկզբում վերականգնել բոլոր բառերը, այնուհետև յուրաքանչյուր քառյակից առանձնացնել այն բառը, որը իմաստով հեռու է մնացած երեքից: 


1) բմաիռբ -բամբիռ     1) զկաիքս-կզաքիս             1) սեանղ-սեղան

2) վտիաղ -տավիղ        2) ագվեզա-ագեվազ         2) վհցոացուիչ-հովացուցիչ                                3) դդուկու-դուդուկ     3) սաուկար-ուսակար        3) մնկկի-մկնիկ

4) առադն-ռանդան    4) կղուբ-կուղբ                       4)  պսրոեորց-պրոցեսոր:


Մարդկային կատակերգություն(դուր եկած հատվածներ)

Գլուխ առաջին․ ՅՈՒԼԻՍԻՍ

Ապա Յուլիսիսը նայեց շուրջը։ Ահա իր աշխարհը. տարօրինակ, զարմանալի, անիմանալի, բայց և այնքան գեղեցիկ։ Ճանապարհով բեռը շալակին մի ծերուկ անցավ։ Յուլիսիսը նրան էլ ձեռքով արեց, բայց ծերուկն այնքան զառամյալ էր և հոգնած, որ չէր կարող հրճվել փոքրիկ տղայի բարեկամական ցույցից։ Ծերունին նայեց Յուլիսիսին այնպես, կարծես ինքն էլ, տղան էլ վաղուց մեռած լինեին։

Գլուխ երկրորդ. ՀՈՄԵՐ

Երբ հասավ քաղաքի ծայրամասը, առանց կարդալու անցավ մի ցուցանակի կողքով, որի վրա գրված էր.

Իթաքա, Կալիֆոռնիա։

Ուր ուզում ես գնա, տնից լավ տեղ չկա.

Բարի գալուստ, օտարական։

Գլուխ երրորդ. ՀԵՌԱԳՐԱՏՈՒՆԸ

— Ես էլ եմ կարծում, որ լավն է,— ասաց Սփանգլերը։— Սանթա Կլարա պողոտայի վրա ապրող մի լավ, աղքատ ընտանիքից է։ Հայր չունի, եղբայրը բանակում է։ Մայրը պահեստում ամառները միրգ է փաթեթավորում, քույրը նահանգային քոլեջ է գնում։ Միայն թե երկու տարով փոքր է աշխատանքի համար անհրաժեշտ տարիքից, ուրիշ ոչինչ։



«Չեմ կարողացել,չեմ կարողանում ու երբեք ել չեմ կարողանա» Փոխադրություն

Այս պատմվածքը մարդկանց և կենդանիների թուլության մասին էր:  Հեղինակը ցանկանում է մարդկանց բացատրել, որ մեկ անգամ փորձելով՝ արդյունքի չես հասնի: Փորձեցիր, չստացվեց, նորից փորձի՛ր: Այնքան փորձիր մինչև ստացվի: Թուլությամբ և վախով արդյունքի չես հասնի: Նույնը պատմվածքի մեջ էր: Փիղը մանուկ ժամանակ փորձելով՝ արդյունքի չհասավ և վախեցավ, որ նորից արդյունքի չի հասնի և անիմաստ այդքան ուժ կկորցնի:

Ընտանիքիս անդամների անվան իմաստը

Մայրիկ՝Նարինե-լուսավոր /հայկ.պարս./

Հայրիկ, պապիկ՝ Տիգրան-վագր /պարս./

Եղբայր, պապիկ՝ Արմեն- հայերեն Արմենակ անվան կրճատ ձևն է, բոլորովին կապ չունի armen (հայ) և կամ Armenia (Հայաստան) բառերի հետ:

Ես՝ Աննա- Աստծո ողորմություն /հրեա./

Տատկ՝ Մագդա- Եբրաերեն Նշանակում է "աշտարակ", "մեծություն":

Տատիկ՝ Անահիտ- խիզախ /հուն./

03-07.03.2017թ.

«Կարդում ենք»- Եղիշե Չարենց

«Մարտիրոս Սարյանը Եղիշե Չարենցի մասին», «Դիմակները արվեստում», «10 հետաքրքիր իրերի մասին»Այս երեք նյութերից տեղեկություններ հավաքելով՝ գրի՛ր ՝

  • Շարադրություն- «Դիմակները արվեստում. դիմակով Չարենցը» թեմայով, պատրաստիր աուդիոնյութ կամ տեսանյութ, տեղադրիր բլոգումդ:
  • Գործնական քերականություն

1․Սովորիր Գոյականի թիվը-էջ 27-28:

2.Կազմի՛ր հոգնակի բարդ բառեր՝ տրված բառերը գործածելով իբրև վերջնաբաղադրիչ։

Ծառ-Տոհմածառեր, տոնածառներ:

Քույր- Հարսնաքրեր, մորաքրեր:

Հարս- Նորահարս:

Մատ- Ցուցամատեր, մատնեմատեր:

Ազդ- Գովազդներ, բնազդներ:

Կետ- Բազմակետեր, ստորակետեր:

Ցույց- Կողմանցույցեր,ժամացույցներ:

Անցք- Նրբանցքեր, քթանցքեր:

Շար- Մրցաշարեր, հարցաշարեր:

Երթ- Քայլերթեր, շքերթներ:

Ոսկր- Այտոսկրեր, գանգոսկրեր:

Աստղ- Կինոաստղեր, գիսաստղեր:

Եզր- Լայնեզրեր, գետեզրեր:

Արկղ- Դրամարկղեր, փոստարկղեր։

Օրինակ՝ շար-հարցաշար, մրցաշար, պատշարներ։

3.Կազմի՛ր հետևյալ բառերի հոգնակին, բացատրի՛ր ինչու՞ -եր և  ինչու՞ -ներ վերջավորությունն են ստացել։

Ցուրտ- ցրտեր, փունջ- փնջեր, գամփռ- գամփռեր, ձեռագիր- ձեռագրեր, գյուղացի- գյուղացիներ, ֆիդայի- ֆիդայիններ, հողագոծ- հողագործներ, վիպասան- վիպասաններ, ռումբ- ռմբեր, լիցք- լիցքեր, արկղ- արկղեր, պատշար- պաշարներ, անձրևաջուր- անձրևաջրեր, նուռ- նռեր, հարս- հարսներ, մարգարտաշար- մարգարտաշարեր։


Ժարգոնային լեզվաշերտը սոցիալական ցանցերում

Ժարգոնը խոսակցական ձև է: Ժարգոնային բառապաշարից օգտվում գողերը, քրեական հանցագործները, բանտարկյալները , երբեմն նաև առանձին մասնագիտությունների տեր մարդիկ՝ վարորդ, զինվորականներ, նավաստիներ, առևտրականներ, չարչիներ, նույնիսկ երիտասարդության որոշ խավեր՝ դպրոցականներ, ուսանողներ և այլն:Ժարգոնային լեզուն ունի մեծ ազդեցություն գրական հայերենի վրա, որովհետև մարդիկ ձգտում են դեպի կարճ բառեր: Սոցալական ցանցերում հայերեն միտքը արտահայտում են լատինատառերով: Ես ինքս օգտագործում եմ ժարգոնային բառեր:Օրինակ՝

Դուխով, մանթո, շուխուռ, քցել, կայֆ, թույն, առարկաների կարճ անվանումը(հայոց,հանր,ռուսկի,անգլ...), խոխմա, վալնավատ, կոնկռետ, սաղ, մերսի, օքեյ և այլն։Անշուշտ տգեղ երևույթ է, բայց այն արդեն մտել է մարդկանց բառապաշարի մեջ և չի ցանկանում դուրս գալ:


Ամանորյա ամենաթանկ նվերը

Մոտենում է նոր տարին: Բոլորս մտածում ենք՝ ինչ կարելի է նվիրել մտերիմներին, մտածում ենք միայն նյութականի մասին, որ մեր ծնողները մեզ տալիս են նվերներ և մենք էլ պարտավոր ենք նրանց տալ: Գնում ենք և ման գալիս թանկ նվերներ, որ նրանց դուր գան և չենք մտածում, որ այդ գումարը, որով ցանկանում ենք նրանց նվերներ գնել իրենց քրտինքով է վաստակած, այլ ոչ թե մեր: Մենք պետք է նյութականը մոռանանք և, ինչպես շատ փոքր տարիքում, այդպես էլ հիմա, նյութական նվերների փոխարեն մեծերին նվիրենք ուրախություն և հիշենք, որ Ամանորին մեր ձեռքով պատրաստած նվերները նրանց համար ավելի թանկ կլինեն, քան նրանց գումարով գնված թանկ նվերները:

Ստեփանավանի գեղեցիկ պատկերները

Այս ամառ ես գնացի Ստեփանավան։ Այնտեղ շատ լավ անցավ, խոնավ էր և կային շատ անտառներ։ Ես ամեն օր գնում էի անտառ և նստում այնտեղ։ Վերջին երկու օրը բնությունը մեզ ցուցադրեց շատ գեղեցիկ պատկեր։ Մենք երեկոյան, ինչպես մյուս երեկոները, գնացինք ճաշարան։ Նստեցինք հաց ուտելու, և այդ ժամանակ սկսվեց ուժեղ անձրև, քամի, կայծակ։ Մենք խմում էինք տաք թեյ և նայում այդ գեղեցիկ պատկերին։ Այնտեղ կարծես պարում էին ուռենիները։ Հա, մոռացա ասել, որ կայծակի պատճառով լույսերը գնացին, և դա պատկերը ավելի գեղեցկացրեց։ Վերջ։

Բնության և մարդկային կերպարների համեմատական բնութագիր

Բզեզը նման է նկարչին նրանով, որ երկուսն էլ փորձում էին գտնել ամեն ինչի գեղեցիկը:Ալպիական մանուշակը շատ գեղեցիկ էր և իր գեղեցկությամբ նմանվում էր կնոջը։ Իսկ ինչ կասեք հնագետի և ամուսնու մասին։ Նրանք երկուսն էլ առահամարեցին երկու ծաղիկներին(կնոջը և Ալպիական մանուշակին)։

Իմ տեսած աշխարհը

Իմ տեսած աշխարհը այն աշխարհն է, որտեղ ես ապրում եմ։ Իմ տեսած աշխարհում ես ունեմ 2 տուն՝ մեկը իմ տունը, մյուսը դպրոցը։ Դպրոցում ունեմ հիանալի ուսուցիչներ(ուսուցչուհիներ), որոնք ինձ և մյուսներին վերաբերվում են ինչպես ծնողներ։ Այն տունը որտեղ ես ապրում եմ ապրում են՝ պապիկս, մայրիկս, տատիկներս և եղբայրս, իսկ հայրիկս ուրիշ երկրում է։ Մեր այգում ես տեսնում եմ ամբողջությամբ ուրիշ աշխարհ։ Այն շատ մեծ է, այնտեղ կարող ես ամեն ինչ գտնել։ Երբ ես տխուր եմ լինում մտնում եմ այգի և արթնանում է այնպիսի տպավորություն, որ իմ վատ հոգևիճակը թաղում եմ հողի մեջ և հանգսանում և մոռանում ամեն ինչ։

Իմ երկիրը

Այսօր քո տոնն է, ի՛մ գեղեցկուհի,

Լինես զվարթ ու երջանիկ, 

Այսօր կփորձենք քեզ չնեղացնել

Աղբ չթափել ու չախտոտել։

Այսօր արևը քեզ շնորհավորեց

ԵՎ նվիրեց քեզ իր նուրբ շողերը։

Քեզ շնորհավոր, լինես երջանիկ,

Բայց հանկարծ դու չլացես,

Թե չէ դու մեզ հետ միասին,

Կմրսես ու կհիվանդանաս;

Ափչուուուուուուուուուուուուուու

Երկիրորտեղ ոչ մի սուր բան չկա 

Ջակոմինոն ճանապարհորդելիս հայտնվեց մի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար։ Նա տեսնում է, որ տների կատարները սուր չեն և գնաց զգուշությամբ մի վարդ քաղեց, բայց վարդը փշեր չուներ և այդ ժամանակ թփերի հետևից դուրս եկավ ոստիկանը և սկսեց տոգանք գրել, որովհետև չէր կրելի վարդ քաղել։ Տղան պետք է տուգանքի կեսը վճարել ասինքն  ոստիկանին 2 անգամ ապտակեր տղան չուզեց ոստկինանի ցավ պատճառել  ոստիկանը ասաց․

-Եթե տեղացի չես գնա այստեղից ես քեզ կուղեկցեմ մինչև սահման այնտեղից ինքդ գնա։

Առաջադրանքներ
  1. Ինչքան հնարավոր է հակիրճ գրավոր պատմիր պատմությունը։

Կար մի տղա որի անունը Ջակմոն է։ Նրան ասում էրին թափանցիկ Ջակմոն, որովհետև նա թափանցիկ էր և բոլորը տենում էրին թե նա ինչ է մտածում։ Անցան տարիներ և տղան մեծացավ, բայց միևնույնն է նա նորից թափանցիկ էր և չէր կարողանում ստել, որովհետև նրա սուտը միանգամից կբռնվեր, իսկ նրանց ղեկավարը գնալով վատն էր դառնում և նա կարդալով Ջոկմոնի մտքերը նրան գցեց ամենամութ բանտը։ Բայց ղեկավարը գիշերները չէր կարողանում քնել, որովհետև բանտը դառձավ թափանցիկ և ցերեկվա արևից ուժեղ էր լույս տալիս։Ջակոմոն շղթայված էր և փակված էր ամենամութ բանտում: Փակված էր, բայց  էլի նրանից  ուժեղ լույս էր գալիս: Գիտե՞ք, թե ինչու… Որովհետև աշխարհի ամենաուժեղ բանը ճշմարտությունն  է, այն ավելի  պայծառ է, քան՝ ցերեկվա լույսը, և ավելի ուժեղ է բոլոր փոթորիկներից:

2․Ո՞րն է այս հատվածի ասելիքը, և համամի՞տ հատվածի վերջին նախադասության հետ (պատասխանդ պատճառաբանիր).

Բայց, մեկ է, նա չի կարողանում հանգիստ քնել: Ինչ անենք, որ թափանցիկ Ջակոմոն շղթայված էր և փակված էր ամենամութ բանտում: Փակված էր, բայց  էլի նրանից  ուժեղ լույս էր գալիս: Գիտե՞ք, թե ինչու… Որովհետև աշխարհի ամենաուժեղ բանը ճշմարտությունն  է, այն ավելի  պայծառ է, քան՝ ցերեկվա լույսը, և ավելի ուժեղ է բոլոր փոթորիկներից: 

Նա ուզում է ասել, որ ճշմարտությունը ամեն ինչ վեր է։


 Ինչպես էր զբոսնում ցրված տղան

-Մամ ես գնում եմ զբոսնելու։

-Գնա Ջովանի։ Միայն զգույշ կլինես փողոցը անցնելուց։

-Լավ մամ։ Պակա։

-Դու միշտ այնքան ցրված ես․․․

- Հա մամ։ Պակա։

Եվ Ջովանին ուրախ վազեց տնից։Սկզբում նա շատ ուշադիր էր։ Անընդհատ կանգնում էր, շոշափում էր ինքն ինրեն․

-Ամեն ինչ տեղու՞մ է, ոչ մի բան չեմ կորցրել,-հարցնում էր ինքն իրեն ու ծիծաղում։

Ջովանին այնքան գոհ էր իր ուշադրությունից, որ ուրախությունից ճնճուղի նման թռվռում էր: Հետո սկսեց ցուցափեղկերը դիտել, մեքենաներին նայել, ամպերին: Պարզ է չէ՞, անախորժություններն սկսվեցին:

Շատ քաղաքավարի մի պարոն թեթև նախատեց նրան.

_ Էս ի՜նչ թափթփված ես դու, ա՛յ տղա: Տե՛ս, մատներդ կորցրել ես:

_ Վա՜յ, ճիշտ որ: Էս ի՜նչ թափթփվածն եմ ես:

Ջովանին սկսեց մատները փնտրել: Բայց մի դատարկ բանկա գտավ: Դատա՞րկ: Տեսնես առաջ  ի՞նչ է եղել դրա մեջ, հո միշտ դատարկ չի՞ եղել… Ջովանին արդեն մոռացել էր, որ ինքն իր մատները պիտի փնտրեր: Հետո արդեն բանկայի մասին էլ մոռացավ, որովհետև մի կաղ շուն տեսավ:

Նա ընկավ շան ետևից, բայց չէր հասցրել մինչև տան ետևը վազել, երբ կորցրեց ձեռքը: Կորցրեց ու չնկատեց էլ: Վազում է իր համար, ոնց որ ոչ  մի բան չի եղել:

Մի բարի մորաքույր կանչում է նրա ետևից.

_ Ջովանի՜, Ջովանի՜: Ձեռքդ կորցրել ես:

Բայց նրա պետքն էլ չէր,  չլսեց:

_ Դե լավ, ոչինչ,-որոշեց բարի տիկինը,-ձեռքը կտանեմ մորը կտամ: Եվ նա գնաց Ջովանիենց տուն:

_ Սինյորա՛, ահա ձեր տղայի ձեռքը:

_ Ա՛յ թափթփվածի մեկը: Չգիտեմ  ինչ անել այդ ցրվածին: Այսպիսի ցրված մարդ կյանքումս չեմ տեսել:

_ Այո, իհարկե: Բայց աշխարհի բոլոր երեխաներն էլ այդպիսին են:

Մի քիչ հետո մի ուրիշ բարի տիկին եկավ:

_ Սինյորա՛, ես ինչ-որ մեկի ոտքն եմ գտել: Կարո՞ղ է սա Ձեր Ջովանիինն է:

_ Իհարկե՝ նրանն է: Ծակ կոշիկից ճանաչեցի: Էս ինչ ցրված տղա ունեմ: Չգիտեմ՝ ինչ անեմ նրան:

_ Այո՛, իհարկե: Բայց աշխարհի բոլոր երեխաներն էլ այդպիսին են:

Մի քիչ էլ ժամանակ անցավ. Ջովանիենց տուն հերթով եկան տարբեր մարդիկ: Մի ծեր տատիկ, բլիթներ բաժանողը, վագոնավար և նույնիսկ մի թոշակառու ուսուցչուհի: Բոլորը Ջովանիի ինչ-որ մասն էին բերում՝ մեկը՝ ոտքը, մեկը՝ ականջը, մեկը՝ քիթը:

_ Աշխարհում իմ տղայի նման ցրված տղա չկա,- հուսահատվում էր մայրը:

_ Իզուր եք հուսհատվում, տիկի՛ն, աշխարհի բոլոր երեխաներն էլ այդպիսին են:

Վերջապես հայտնվեց նաև ինքը՝ Ջովանին ` թռչկոտելով մի ոտքի վրա, բայց ինչպես միշտ ճնճուղի նման ուրախ ու համարձակ: Իսկ մայրիկը միայն գլուխն էր տմբտմբացնում: Հետո նրան հավաքեց-կարգի բերեց և համբուրեց:

_ Ամեն ինչ տեղում է, մա՛մ: Ոչ մի բան չե՞մ կորցրել: Տեսնո՞ւմ ես՝ ինչ տղա եմ:

_ Այո՜, դրանից լավ չի լինում:

– Мама, я пойду гулять? – Иди, Джованни. Только будь осторожен, когда станешь переходить улицу.

– Ладно, мама. Пока!

– Ты всегда такой рассеянный…

– Да, мама. Пока!

И Джованни весело выбежал из дома. Поначалу он был очень внимателен. То и дело останавливался и ощупывал себя:

– Все на месте? Ничего не потерял? – и сам же смеялся.

Он был так доволен своей внимательностью, что даже запрыгал от радости, как воробушек. А потом загляделся на витрины, на машины, на облака, и, понятное дело, начались неприятности.

Какой-то очень вежливый синьор мягко упрекнул его:

– Какой же ты рассеянный, мальчик! Смотри, ты ведь потерял пальцы!

– Ой, и верно! Какой же я рассеянный!

И Джованни стал искать свои пальцы. Но нашел только какую-то пустую банку. Пустую? Посмотрим-ка! А что в ней было, в этой банке, раньше? Не всегда же она была пустая…

И Джованни уже забыл, что ему надо отыскать свои пальцы. А потом он забыл и про банку, потому что увидел вдруг хромую собаку. Он кинулся за ней, но не успел и до угла добежать, как потерял руку. Потерял и даже не заметил. Бежит себе дальше как ни в чем не бывало.

Какая-то добрая женщина крикнула ему вслед:

– Джованни, Джованни! Руку потерял! Куда там! Он даже не услышал!

– Ну ничего, – решила добрая женщина. – Отнесу руку его маме. – И она пошла к Джованни домой.

– Синьора, вот тут у меня рука вашего сына!

– Вот растеряха! Просто не знаю, что с ним делать! Такой рассеянный! Такой рассеянный, что дальше некуда!

– Да, конечно, только все дети такие.

Спустя немного пришла другая добрая женщина:

– Синьора, я нашла тут чью-то ногу. Не вашего ли Джованни она?

– Ну конечно, это его нога! Узнала по дырявому ботинку! Ах, какой же у меня рассеянный сын уродился! Просто не знаю, что с ним делать!

– Да, конечно, с ребятами всегда так.

Прошло еще немного времени, и один за другим в дом Джованни потянулись разные люди – какая-то старушка, рассыльный булочника, вагоновожатый и даже старая учительница-пенсионерка. И все приносили какой-нибудь кусочек Джованни: кто ногу, кто ухо, кто нос.

– Ну где вы найдете еще такого рассеянного мальчишку, как мой сын! – воскликнула мать.

– И чего вы удивляетесь, синьора! Все дети такие!

Наконец заявился домой и сам Джованни, прыгая на одной ноге, без рук, без ушей, но как всегда веселый, живой и резвый, словно воробушек.

И мама только головой покачала. Потом привела его в порядок и поцеловала.

– Все на месте, мама? Ничего не потерял? Видишь, какой я молодец!

– Да, да! Уж такой молодец, что дальше некуда!

 Հարդագողի ճամփորդները                       

                      

Իմ ընկեր Նեսոն                          

Մի խումբ գյուղացի երեխաներ էին։Ոչ ուսումնարան կար, ոչ դաս, ոչ դաստիարակություն․ ազատ էին ու ամբողջ օրը  խաղում էին։ 

Երեկոյան նրանց ընկեր Նեսոն նրանց պատմում էր տարբեր հեքիաթներ։ Նա շատ հեքիաթներ գիտեր և այդպես գյուղում դպրոցներ բացվեցին։ Դպրոցի վարձը 3 ռուբլի էր դրապատճառով երեխաների մեծ մասը չընդունվեցին դպրոց։ Թումանյանը ընդունվեց բայց նրա ընկերների մեծ մասը չընդունվեց այդ թվում Նեսոն։ Նեսոն լացում էր և ուզաում գնալ ուսումնարան, բայց նրա ծնողները այդքան փող չունեին։ Նեսոենք ամեն օր գալիս էին նրան տեսնելու, բայց ուսուցիչները թույլ չէին տալիս և նրանք սկսեցին չգալ պատերի տակ նստած սպասել դասերի ավարտին։ Երկու տարի անց Թումանյանի հայրը նրան ուղարկեց կողքի գյուղաքաղաքը,որպեսզի ուսումը այնտեղ շարունակի։ Այնտեղ բոլորը հագնվում էին կոկիկ ու մագուր և այնտեղ մի վարժապետի փոխարեն աշխատում էին մի քանիսը ավելին այնտեղ աշխատում էին նաև վարժապետուհիներ։ Այն ժամանակ դա նորություն էր, իսկ հիմա դա հասարակ բան է։Երբ նա հետ վերադարձավ գյուղ նրա համար գյուղը շաը աղքատ երևաց։ Տղաները նրան սկսեցին ծաղրել, որովհետև նա շատ կոկիկ էր հագնված։ Դրանից ևս երկու տարի հետո տարավ ավելի մեծ քաղաք, որը ավելի մեծ և գեղեցիկ էր։Երբ էնտեղից էլ վերադարձավ՝ իր առաջվա խաղընկերները, որ արդեն մեծ տղերք էին, եկան բարևեցին մյուս գյուղացիների նման ու նրանց հետ էլ հեռու կանգնեցին։ Այնպես ստացվեց, որ Նեսոն պետք է ուղեկցեր Թումանյանին։ Թումանյանը նստել էր ձիու վրա, իսկ Նեսոն քայլում էր ձիու կողքով։Թումանյանի սիրտը ցավաց և նրանք սկսեցին հերթականությամբ քշել ձի։ Նրանք կանգնեցին հանգստանալու։ Նրանք որոշեցին ձմերուկ ուտել և նա հանեց իր դանակը։ Երբ ձմերուկը կերան պրծան Նեսոն դանակը իրենով արեց ստելով թե տվել է իրեն։ Թումանյանը ափսոսում էր ընկերոջ համար և փորձում նրան արդարացնել ասելով, որ դա աղքատության և կրթություն չստանալու պատճառով էր։

Փետրվարի 14` Սուրբ Վալենտինի օր (Բոլոր սիրահարների օր)

Աշխարհի շատ երկրներում փետրվարի 14-ին նշվում է Սուրբ Վալենտինի օրը (կամ Բոլոր սիրահարների օրը): Համարվում է, որ Սուրբ Վալենտինի օրն արդեն 16 դար է, ինչ գոյություն ունի, սակայն սիրո տոները հայտնի էին դեռևս հին հեթանոսական մշակույթների ժամանակներից: Օրինակ, հռոմեացիները փետրվարի կեսերին էրոտիզմի փառատոն էին կազմակերպում, որը կոչվում էր Lupercalia, սիրո աստվածուհի Juno Februata պատվին:

Տոնի «մեղավորը» քրիստոնյա քահանա Վալենտինն էր: Այս պատմությունը 269 տարվա հնություն ունի, այն ժամանակ Հռոմեական կայսրության գլխին Կլավիդոս II կայսրն էր: Պատերազմող հռոմեական բանակը ռազմական արշավների համար զինվորների խիստ պակաս էր զգում, և կայսրը վստահ էր, որ իր «նապոլեոնական» ծրագրերի գլխավոր թշնամին ամուսնություններն են, քանի որ ամուսնացած զինվորի համար կայսրության փառքն ավելի պակաս նշանակալից է դառնում ընտանիքից: Եվ իր զինվորների մեջ ռազմական ոգին պահպանելու համար կայսրը լեգիոներներին ամուսնանալն արգելող հրամանագիր ստորագրեց:

Արդյունքում չպակասեց զինվորների սիրահարվելը: Ի երջանկություն նրանց, մի մարդ գտնվեց, ով, առանց կայսրի զայրույթից վախենալու, լեգիոներներին և նրանց սիրեցյալներին սկսեց թաքուն ամուսնացնել: Այդ մարդը հռոմեական Տերնի քաղաքից Վալենտին անունով քահանան էր (Valentine of Terni): Ըստ երևույթին, նա իսկական ռոմանտիկ էր, քանի որ նրա սիրելի զվարճությունը վիճված զույգերին հաշտեցնելն էր, սիրային նամակներ գրելուն օգնելը և լեգիոներների խնդրանքով նրանց կրքի առարկաներին ծաղիկներ փոխանցելը:

Պարզ է. երբ այս ամենի մասին կայսրն իմացավ, որոշեց նրա «հանցավոր գործունեությունը» դադարեցնել: Վալենտինին մահապատժի դատապարտեցին: Իրադրության ողբերգությունը նաև նրանում էր, որ հենց ինքը Վալենտինն էլ բանտապանի աղջկան էր սիրահարված: Մահապատժից մեկ օր առաջ քահանան աղջկան հրաժեշտի նամակ գրեց, որտեղ պատմեց իր սիրո մասին և այն ստորագրեց «Քո Վալենտին» բառերով: Նամակն ընթերցվեց արդեն մահապատժից հետո:

Արդյունքում, որպես հավատքի համար զոհված քրիստոնյա նահատակ, Վալենտինը կաթոլիկ եկեղեցու կողմից սրբադատվեց: Իսկ 496 թ. Գելասիուս Հռոմի պապը (Pope Gelasius I) փետրվարի 14-ը հայտարարեց Սուրբ Վալենտինի օր:

Բարեփոխումների արդյունքում 1969 թ. սկսած կաթոլիկ եկեղեցու պատարագային օրացույցից Սուրբ Վալենտինը հանվեց (հռոմեական մյուս սրբերի հետ միասին, որոնց կյանքի տվյալները հակասական էին և ոչ հավաստի): Այսպիսով. մինչև 1969 թ. եկեղեցին հավանություն չտվեց և չաջակցեց այս օրը նշելու ավանդույթին:

Այս ամենն այսպես է եղել, թե այլ կերպ, բոլոր դեպքերում այստեղից է առաջացել Սուրբ Վալենտինի օրը սիրային նամակներ գրելու սովորությունը: Շատերն այս օրը սիրում են նաև հարսանիքներ կազմակերպել՝ համարվելով, որ դա հավերժական սիրո գրավական կդառնա:

Սուրբ Վալենտինի օրն Արևմտյան Եվրոպայում լայնօրեն սկսել են նշել սկսած XIII   դարից, ԱՄՆ-ում՝ 1777 թվականից:

Այս օրն իրար նվերներ մատուցելու ավանդույթն ամրապնդվում է տարեց-տարի, ինչը որոշ մարդկանց համար բավականին հաջողված բիզնեսի հիմք է ծառայաել: Օրինակ, անցյալ դարի սկզբին ամերիկացիների մոտ ընդունված էր իրենց հարսնացուներին մարցիպաններ ուղարկել, որոնք բավականին թանկարժեք էին:

Ճապոնիայում այս օրը քաղցրավենիքներ նվիրելու ավանդույթն առաջացել է շոկոլադ արտադրող մի խոշոր գործարանի նախաձեռնությամբ: Սուրբ Վալենտինի օրն այնտեղ սկսել են նշել 30-ական թվականներից, և առ այսօր շոկոլադն ամենատարածված նվերն է մնում, ընդ որում, Սուրբ Վալենտինի օրը փոքր-ինչ հիշեցնում է «Մարտի 8, սակայն՝ տղամարդկանց համար», քանի որ ճապոնացի տղամարդիկ ավելի շատ նվերներ են ստանում, քան կանայք:

Կրքոտ ֆրանսիացիների մոտ Սուրբ Վալենտինի օրն ընդունված է զարդեր նվիրել, իսկ ռոմանտիկ Դանիայում  իրար չորացրած սպիտակ ծաղիկներ են ուղարկում:

Մեծ Բրիտանիայում չամուսնացած աղջիկները փետրվարի 14-ին արթնանում են վաղ արշալույսին, կանգնում պատուհանի մոտ և նայում անցնող տղամարդկանց: Ըստ լեգենդի, առաջին տեսած տղամարդն էլ համարվում է այդ աղջկա կյանքի տղամարդը:

Սակայն աշխարհում մի քանի երկրներ կան, որոնք Սուրբ Վալենտինի օրվա նկատմամբ իրենց վերաբերմունքով տարբերվում են մյուսներից: Առաջին հերթին դա Սաուդյան Արաբիան է, որն աշխարհում միակ երկիրն է, որտեղ այս տոնը պաշտոնապես արգելված է, ընդ որում, մեծ տուգանքների վախի ներքո:

Հին Ռուսաստանում ևս կար սիրո տոն, սակայն այն ո՛չ թե ձմռանն էր նշվում, այլ՝ ամռան սկզբին: Այն Պյոտրի և Ֆևրոնիայի լեգենդար պատմության հետ է կապված:


Այնքա~ն կուզեի

Այնքան կուզեի, որ բոլորը հավատային Ամանորյա հրաշքներին, չէ որ նրանք են զարդարում ձմեռը: Այն ձյունը, ձնագնդին և Ձմեռ պապը, որին քչերն են հավատում: Ձմեռ պապի թոռնուհին Ձյուն անուշիկն է և նրանք միասին ապրում են ցուրտ Անտարկտիդայում, բայց մեզ հյուր չեն գալիս, որովհետև այստեղ շոգ է և նրանք չեն դիմանա այստեղ այս շոգին, չէ՞ որ բոլորն էլ գիտեն, որ Անտարկտիդայում շատ ցուրտ է:

Ուշ աշուն

Աշունը եկել է և իր հետ բերել է դեղին տերևներ:Նաև ժամանել է այն սրիկա քամին: Նա ծառերին մերկացնում էր, տերևներին խափում ու տանում: Թռչուններն են փախնում քամուց և ցրտից, փախչում էին, գնում չվում տաք երկրներ: Եկավ ուշ աշուն և իր հետ բերեց շատախոս անձրևին, որը բացեց շատ-շատ անձրևանոցներ:

Հարիսա

Երբ Գրիգոր Լուսավորիչը, Խոր վիրապից դուրս գալով, գալիս է Վաղարշապատ, վաթսուն օր շարունակ քարոզ է կարդում տեղի հեթանոս հայերին, որոնք հետաքրքրությամբ լսում են նրան։ Աղքատներին ճաշ տալու համար նա հրամայում է գյուղացիներին շատ յուղ ու ոչխար բերել։ Երբ բերում են յուղն ու ոչխարը, Լուսավորիչը մորթել է տալիս ոչխարները. մեծ-մեծ կաթսաներ են դնում կրակների վրա, միսը լցնում մեջը և կորկոտն (ձավարը) էլ վրան։ Այնուհետև նա հրամայում է հաստաբազուկ կտրիճներին՝ խառնել կաթսայում եղած մի