Փոխադրություն
Մարդու աչքը


Մի անգամ մի չքավոր մարդ մի իր գտավ: Ո՛չ ընկույզ էր, ո՛չ ադամանդ: Չտեսնված-չլսված իրը վերցրեց և տարավ տուն: Ոչ ոք չգիտեր, թե դա ինչ իր է, և լուրը հասավ թագավորին: Թագավորը գեղջուկին հրամայեց վերցնել այդ իրը և գնալ իր մոտ: Գեղջուկը վերցրեց այդ անհասկանալի իրը և տարավ թագավորի մոտ: Թագավորը ձեռքերի մեջ այս ու այն կողմ տարավ այն և հարցրեց, թե ինչ է ուզում գեղջուկը իրի դիմաց: Գեղջուկը պատասխանեց, թե ուզում է իրի կշռով ոսկի: Թագավորը համաձայնվեց, և գնացին գանձարան՝ իրը կշեռելու փորձ անելու: Գանձապահը վերցրեց ամենափոքր կշեռքը ,մի նժարին դրեց իրը, մյուսին՝ ոսկու մի փոքր կտոր, բայց նժարները չհավասարվեցին: Գանձապետը անընդհատ ավելացնում էր ոսկին, բայց նժարը չէր բարձրանում: Նա կանչեց իր երկրի բոլոր իմաստուններին, բայց ոչ ոք չկռահեց՝ ինչ իր է դա: Թագավորը ցասկոտեց և հրամայեց գլխատել իմաստուններին: Հետո թագավորը հրամայեց դրանիկներին, որ գնան աշխարհով մեկ և գտնեն այն իմաստունին, որ  գիտի, թե ինչ իր է դա: Վերջապես նրանք գտան մի զառամյալ իմաստունի, որ գիտի նրանց հուզող հարցի պատասխանը: Ծերունին խնդրեց, որ իրեն հող և փոքր կշեռք տան: Կշեռքի մի նժարին նա դրեց իրը, իսկ մյուսին լցրեց մի փոքր հող: Կշեռքի նժարները հավասարվեցին, և իմաստունն ասաց.
-Սա մարդու աչք է, այն ոսկով չի կշտանա: Նրան միայն հողը կհագեցնի: