Գրականություն 9-րդ դասարան

Ամանորյա ավանդույթներ

Վերլուծում եմ ընկերոջս հատվածը (Քրիստինե Մինասյան)

Բան Բ

Ա

Այս հատվածում Նարեկացին մեղքերի թողություն է խնդրում Աստուց իր մեղքերի համար: 

«Մատյան ողբերգության» վերլուծություն

Բան Ա

Ա

Նարեկացին տեսնելով է ինչ է կատարվում երկրում և որոշել է գրել այդ մասին: Նա փորձել է կապնվել Աստծո հետ: Խնդրել է վերջ տալ անարդարությունը, փնտրել արդարներին: Խնդրել որ իր այս խոսքերը չնդունի իբրև բարկություն այլ հոժար կամքով: Խոսում է Եսայի, Բաբելոնի, Սելովի խորանի և Դավթի մասին: Գրում է այս ամենը ցանկանալով ամեն ինչ լինի այնպես ինչպես նրա մտքերում էր:


Արա գեղեցիկ և Շամիրամ                     


«Արա գեզեցիկ և Շամիրամ» առասպելը պատմում է Շամիրամի մասին, որը սիրահարվել էր Արային և ցանկանում էր ամուսնանալ նրա հետ։ Շամիրամը մի քանի անգամ առաջարկություն է անում Արային, իսկ Արան ամեն անգամ մերժում է։ Շամիրամը հավաքում է իր ամբողջ զորքը հարձակվում Արայի վրա և ջաղջախում ամբողջ զորքը։ Մարտի ժամանակ նաև մահանում է Արան։ Շամիրամը հրամայում է գողանալ և իր մոտ տանել Արայի դիակը։ Հայ ժողովուրդը իմանում է և ցանկանում է վրեջ լուծել։ Շամիրամը իմանալով, որ Արային հնարավոր չէ վերակենդանացնել գցում է նրա մարմինը ձորը և սիրեկաններից մեկին հագցնում է Արայի հագուստը, ցուցադրում աշխարհին և ասում<<Աստվածները լիզեցին Արայի վերքքերը և նա կենդանացավ>>։ 


Հայկ և Բել                                  

«Հայկ և Բել» առասպելում պատմվում է քաջազունի Հայկի և Բելի մասին: Բելը ցանկանում էր տիրել ամբողջ աշխարհին, բայց երբ հերթը հասնում է Հայկին նրա մոտ խնդիրներ են առաջանում: Հայկը չէր ցանկանում ենթարկվել Բելին և Բելը իր զորքը հավաքեց և հարցակվեց է Հայկի վրա, բայց չկարողացավ հաղթել հաստաբազուկ, թիկնեղ և զորեղ Հայկին: Նա շատ բան էր ցանկանում և չբավարարվելով իր ունեցածով կորցրեց ամեն ինչ այդ թվում իր կյանքը:


Մեսրոպ Մաշտոց                                                                                    

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է կիսաազնվական Վարդանի ընտանիքում: Ստացել է հունական հիմնավոր կրթություն, տիրապետել է նաև ասորերենին, պարսկերենին, վրացերենին: Մոտ 389 թ-ին հաստատվել է Վաղարշապատում, պաշտոնավարել արքունիքում՝ որպես ատենադպիր ու թարգմանիչ, այնուհետև նվիրվել է ռազմական գործին:  394 թ-ին դարձել է վանական, իր աշակերտների ուղեկցությամբ կատարել է քարոզչական շրջագայություններ տարբեր գավառներում, տարածել քրիստոնեական վարդապետությունը, Աստվածաշունչը բանավոր թարգմանել է հայերեն՝ հասկանալի դարձնելու համար:
Այդ առաքելության ընթացքում նա լրջորեն մտահոգվել է երկրի վիճակով, գիտակցել լեզվի, եկեղեցու, դպրոցի, ավանդույթների և մշակույթի կարևորությունը ժողովրդի ինքնության պահպանման համար: Հայաստանի պարսկական հատվածում հետզհետե ուժեղանում էր պարսկերենի ազդեցությունը, իսկ բյուզանդական մասում հունարենը դարձել էր պետական լեզու: Հայ ժողովրդին ձուլման վտանգից փրկելու նպատակով Մաշտոցը կազմել է հրատապ ծրագիր՝ հայերեն թարգմանել քրիստոնեական գրքերը, քարոզչությունն ու արարողություններն անել հայերենով, ստեղծել ինքնուրույն հայերեն գրականություն, ամրացնել երկրի՝ 2 մասի բաժանված հատվածների հոգևոր, լեզվական և մշակութային միասնությունը, որը քաղաքական միասնության հիմք պիտի դառնար երկրի պետական անկախությունը վերականգնելու հնարավորության դեպքում:

Մաշտոցի այս ծրագիրն ընդունել ու խրախուսել են Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևը և Վռամշապուհ արքան: Վերջինս, տեղյակ լինելով, որ Ասորիքում Դանիել անունով եպիսկոպոսի մոտ հայերեն նշանագրեր կան, պալատական Վահրիճին ուղարկել է դրանք բերելու: Մաշտոցը որոշ ժամանակ այդ տառերով հայոց լեզու է ուսուցանել իր աշակերտներին, սակայն պարզվել է, որ այդ նշանագրերը բավարար չափով չեն համապատասխանում հայերենի հնչյունական համակարգին: Սահակ Պարթևի երաշխավորությամբ և Վռամշապուհ արքայի հրամանով Մաշտոցն իր մի խումբ աշակերտների հետ ուղևորվել է Ասորիք, եղել Ամիդ, Սամոսատ և Եդեսիա քաղաքներում, հայոց գրի մասին խորհրդակցել է ասորի հոգևորականների հետ, բայց, աջակցություն չստանալով, ինքն է ձեռնամուխ եղել այդ գործին: Մաշտոցի կենսագիր Կորյունի վկայությամբ՝ 405 թ-ին Եդեսիայում «նա իր սուրբ աջով հայրաբար ծնեց նոր ու սքանչելի ծնունդներ՝ հայերեն լեզվի նշանագրեր»:

Մաշտոցն անթերի որոշել է հայերենի բառակազմիչ հնչյունների իրական համակարգը՝ առաջնորդվելով մեկ հնչյունին՝ մեկ տառ սկզբունքով, դասավորել տառերը հունական այբուբենի հերթականությամբ, յուրաքանչյուր տառի տվել անուն (այբ, բեն, գիմ...), թվային արժեք (Ա = 1, Ժ = 10, Ճ = 100, Ռ = 1000...), սահմանել գրության՝ ձախից աջ ուղղությունը: Մաշտոցյան կատարյալ այբուբենին միջնադարում ավելացվել են միայն «օ» և «ֆ» տառերը: 

Գրերն ստեղծելուց հետո Մաշտոցը մեկնել է Սամոսատ, հմուտ գրիչ-գեղագիր Հռոփանոսի օգնությամբ կատարելագործել դրանց գծագրությունը: Նոր տառերն ուսուցանել է իր օգնականներին և այնտեղ հունական կրթություն ստացող հայ պատանիներին, իսկ 2 աշակերտների՝ Հովհան Եկեղեցացու և Հովսեփ Պաղնացու հետ ձեռնարկել է Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը՝ սկսելով Սողոմոնի առակներից:

406 թ-ին նորաստեղծ գրերով Մաշտոցը վերադարձել է Հայաստան: Նրան մեծ ցնծությամբ են դիմավորել Վաղարշապատ մայրաքաղաքում:

Գրերի գյուտից անմիջապես հետո երկրում ծավալվել է Թարգմանչաց շարժումը, ծաղկել է հայ դպրությունը, հիմնվել են բազմաթիվ դպրոցներ, գրադարաններ, գրչության կենտրոններ:

Կորյունի վկայությամբ՝ Մաշտոցը նշանագրեր է ստեղծել նաև վրացիների ու աղվանների համար:
Բացի թարգմանական գործերից՝ Մեսրոպ Մաշտոցը գրել է մայրենի լեզվով առաջին հոգևոր բանաստեղծություններն ու երգերը՝ դնելով հոգևոր երգեցողության հիմնաքարը, նաև ճառեր, քնարական բանաստեղծություններ, քարոզներ և ուղերձներ: Մաշտոցի ու նրա աշակերտների գործունեությամբ սկզբնավորվել է հայոց ոսկեդարի վիթխարի գրական-մշակութային շարժումը:
Մեսրոպ Մաշտոցը սրբացվել է դեռևս կենդանության օրոք և դասվել Հայ եկեղեցու տոնելի սրբերի կարգը: Տոնացույցում նրա անունը հիշատակվում է 3 շարժական տոներում: Օշականում Մաշտոցի գերեզմանի վրա կառուցված եկեղեցին սրբազան ուխտատեղի է: Սերունդները Մաշտոցին անվանել են Երկրորդ Լուսավորիչ Հայոց, որովհետև Գրիգոր Լուսավորիչը քրիստոնեացրել է հայ ազգը, իսկ Մեսրոպ Մաշտոցն ազգայնացրել է քրիստոնեությունը:

Մեսրոպ Մաշտոցի կյանքի և գործի մասին գրել են նրա աշակերտներ Կորյունն ու Մովսես Խորենացին, միջնադարյան մի շարք մատենագիրներ: Հետագայում նրա մասին գրվել են գիտական աշխատություններ, գեղարվեստական ստեղծագործություններ: 
Մաշտոցի անունով կոչվել են Մատենադարանը, պողոտա և համայնք, ուսումնական հաստատություններ Երևանում, փողոցներ, դպրոցներ՝ՀՀ -ում և ԼՂՀ-ում, հիմնարկներ ու կազմակերպություններ՝ ՀՀ-ում և Սփյուռքում: 
Սահմանվել են ՀՀ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց», Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ- Սուրբ Մեսրոպ»շքանշանները: