Կենսաբանություն

ԴՆԹ
Բջիջ

Սպիտակուցների դերը

Աչք

Ղարիբյան Աննա, Թոռունյան Մանե, Քրիստինե Մինասյան։


Ձկներ

Բակտերիաներ

Մերկասերմերի տարածումը

Սներ

Տափակ որդեր

Մեր այգին

Մենք ապրում ենք սեփական տանը և ունենք մեծ այգի։Այնտեղ կան պտղատու ծառեր, բանջարեղեն և բույսեր։ Մենք նաև ունենք տնային բույսեր։ Մենք դրանք աճեցնում ենք տարբեր չափսերի տարրաների մեջ։ Մենք տան աճեսնում ենք՝ կակտուս, ալոե, անտառային գեղեցկուհի, փողի ծաղիկ և այլն։

Մեր այգու պտղատու ծառերն են՝կեռասենի(կարմիր և սպիտակ), բալենի, խաղողենի, ծիրանենի, դեղձենի, խնձորենի և սալորենի։

Ամեն տարի տատիկս սածիլում է բանջարեղեն։ Թվարկեմ, թե ինչ է սածիլում ելակ, եգիպտացորեն, պղպեղ, դդում, լոլիկ և վարունգ։ Իսկ այժմ կներկայացնեմ, թե ինչ ծաղիկներ ունենք այգում կակաչ, նարցիզ, բոցենի, շուշան մանուշակ վարդ, երիցուկ։Նաև աճեցնում ենք ուտելու կանաչեղեն։

Սարդեր


Սարդերը սարդակերպերի դասի հոդվածոտանիների կարգի ներկայացուցիչներ են: Չափերը 0,7–110 մմ, գունավորումը բազմազան է: Մարմինը կազմված է գլխակրծքից և փորիկից, որոնք միացած են կարճ ցողունիկով: Գլխակրծքի առջևի մասում՝ մեջքի կողմից տեղադրված է սովորաբար 8 աչք:

Վերջավորությունները վեց զույգ են, առաջին զույգի ( խելիցերներ ) ճանկերի վրա բացվում են թունավոր գեղձերի ծորանները, երկրորդ զույգը (պեդիպալպոզներ ) հիմնականում շոշափելիքի օրգաններ են (արուների պեդիպալպոզների ծայրային հատվածը վեր է ածվել զուգավորման օրգանի), մնացած 4 զույգ վերջավորությունները ճանկերով վերջացող քայլող ոտքեր են: Փորիկի առջևի մասում տեղավորված են շնչառական անցքերը, իսկ ետինում՝ ոստայնագեղձերի թմբիկները կամ գորտուկները (1-4 զույգ)։ Բոլոր սարդերը, բացի ջրային սարդից, ապրում են ցամաքում, ապրելավայրերը շատ բազմազան են։ Հիմնականում գիշերային կենդանիներ են։

Գիշատիչ են, սնվում են գլխավորապես միջատներով։ Սարդն իր բռնած որսը պարուրում է սարդոստայնով, այնուհետև վրան մարսողական հյութ արտազատում, որն արագորեն փափկացնում է որսի հյուսվածքները,և այդ վիճակում ներծծում։ Բաժանասեռ են, արուները հաճախ էգերից փոքր են։ Զարգացումն ուղղակի է, առանց կերպարանափոխության։ Հայտնի է սարդերի մոտ 21 հզ. (ՀՀ-ում՝ շուրջ 2000) տեսակ։
Սարդերի շատ տեսակներ ոչնչացնում են վնասատու միջատներին։ Կան մարդու և ընտանի կենդանիների համար վտանգավոր թունավոր տեսակներ, որոնցից ՀՀ-ում հազվադեպ հանդիպում են կարակուրտը ու մորմը։

Create your website or online store with Mozello

Quickly, easily, without programming.

Report abuse Learn more