Դեպի Ծաղկաձոր

Մարտի 3-ին՝ ժամը 11:00-ին վերցնելով ճամպրուկները ուղևորվեինք դեպի Ծաղկաձոր: Այցելեցինք Ծաղկաձորի միջնակարգ դպրոց, որպեսզի կատարեինք կրթական փոխանակում նախագիծը: Դիտեցինք դպրոցի սաների կազմակերպած ներկայացումը, որի ընդացքում նրանք պարում-երգում էին, կատարում էին փոքրիկ բեմադրություններ և արտասանում էին: Նրանց երկարատև ներկայացումից հետո գրավեցինք բեմը: Պարեցինք Կարնո քոչարի և Յարխուշտա: Հանդիսատեսը լուռ հետևում էր մեզ, իսկ մենք ուրախ-ուրախ պարում էինք: Դպրոցից ուղևորվեցինք Կեչի հյուրանոց, որտեղ էլ մնալու էինք այդ երեք օրը: Կարճատև հանգստից հետո գնացինք ասմունքի և թափառումների: Երեկոյան հավաքվում էինք հյուրասենյակաում  խաղում տարբեր խաղեր,  լսում ընկեր Նելին, երգում զանազան երգեր, տղաները պարում էին և ոչ ոք չէր դժգոհում: Գիշերը ոչ ոք քնելու մտադրություն չուներ և այդ իսկ պատճառով ամբողջ գիշեր արթուն էինք մնացել և կատարել տարորինակ խենթություններ և առավոտյան ստացել մեր պատիժը: Հաջորդ օրը ընկեր Գոհարի գլխավորությամբ սկսվեց վազքով և ընկեր Միքաելի գլխավորությամբ շարունակվեց մարզական խաղերով: Քշում էինք դպրոցից տարված դահուկները և սահնակները: Երեկոյան մեզ հյուրընկալեցին կառատեիստները, և ընկեր Սուսանը մեզ հետ կատարեց քիմիական փորձեր: Երեկոյան կրկին հավաքվեցինք հյուրասենյակում, խաղում էինք տարբեր խաղեր, ընկեր Նելին իր կիթարով լուսավորում էր սենյակը: Այս գիշեր բոլորս ցանկանում էինք քնել, որովհետև առավոտյան պետք է հրաժեշտ տաինք Ծաղկաձորին:

Գրավում ենք Արա լեռը

Բարև Ձեզ։ Մենք հոկտեմբերի 1-ին ուղևորվեցինք Արա լեռ ընկեր Ալինայի և ընկեր Նառայի հետ։ Ճանապարհին կային տեսարժան վայրեր, որոնք մենք դիտում էինք շատ մեծ հետաքրքրությամբ։ Մինչև Արայի լեռ բարձրանալը  ունեցանք մեկ կանգառ։ Դա մի հրաշք եկեղեցու մոտ էր։ Եկեղեցի մտնելիս մենք չէին պատկերացնում, որ եկեղեցին այդքան գեղեցիկ էր։ Մենք վառեցինք մոմերը, աղոթեցինք և ուղևորվեցինք Արա լեռ։ Մեզ թվում էր, թե սարի գագաթին լինելու է շատ ցուրտ, բայց հաղթահարելով բարձրունքը փոխեցինք մեր կարծիքը։ Եվ՝ իջնելիս, և՝ բարձրանալից մենք հանդիպեցինք օձերի և այդ իսկ պատճառով վերցրեցինք փայտեր և զինվեցինք լռությամբ։ Երբ հասանք գագաթին շատ ուրախացանք, մի փոքր հանգստացանք և իրար օգնելով իջանք։ Իջնելիս տեսանք սառած օձ և տղաներից մեկը վերցրեց դա իրեն հիշատակ։ Հետ գնալիս մենք նույնպես ունեցանք կանգառ, բայց այդ կանգառում մենք ճաշեցինք, խաղացինք և հետ վերադարձանք։