Կենսաբանություն
Սպիտակուցների դերը
Աչք
Ղարիբյան Աննա, Թոռունյան Մանե, Քրիստինե Մինասյան։
Մեր այգին
Մենք ապրում ենք սեփական տանը
և ունենք մեծ այգի։Այնտեղ կան պտղատու ծառեր, բանջարեղեն և բույսեր։ Մենք նաև ունենք
տնային բույսեր։ Մենք դրանք աճեցնում ենք տարբեր չափսերի տարրաների մեջ։ Մենք տան աճեսնում
ենք՝ կակտուս, ալոե, անտառային գեղեցկուհի, փողի ծաղիկ և այլն։
Մեր այգու պտղատու ծառերն են՝կեռասենի(կարմիր
և սպիտակ), բալենի, խաղողենի, ծիրանենի, դեղձենի, խնձորենի և սալորենի։
Ամեն տարի տատիկս սածիլում է
բանջարեղեն։ Թվարկեմ, թե ինչ է սածիլում․ ելակ, եգիպտացորեն, պղպեղ, դդում, լոլիկ և վարունգ։ Իսկ այժմ
կներկայացնեմ, թե ինչ ծաղիկներ ունենք այգում․ կակաչ, նարցիզ, բոցենի, շուշան մանուշակ վարդ, երիցուկ։Նաև
աճեցնում ենք ուտելու կանաչեղեն։
Սարդեր
Վերջավորությունները վեց զույգ են, առաջին զույգի ( խելիցերներ ) ճանկերի վրա բացվում են թունավոր գեղձերի ծորանները, երկրորդ զույգը (պեդիպալպոզներ ) հիմնականում շոշափելիքի օրգաններ են (արուների պեդիպալպոզների ծայրային հատվածը վեր է ածվել զուգավորման օրգանի), մնացած 4 զույգ վերջավորությունները ճանկերով վերջացող քայլող ոտքեր են: Փորիկի առջևի մասում տեղավորված են շնչառական անցքերը, իսկ ետինում՝ ոստայնագեղձերի թմբիկները կամ գորտուկները (1-4 զույգ)։ Բոլոր սարդերը, բացի ջրային սարդից, ապրում են ցամաքում, ապրելավայրերը շատ բազմազան են։ Հիմնականում գիշերային կենդանիներ են։