Տնտեսվորություն տեխնոլոգիայի ժամին
Սեպտեմբեր-Հոկտեմբեր ամիսներին նախագծված ՙՙՊարտեզապուրակային՚՚ աշխատանքները ավարտեցինք,քանի որ եղանակային պայմանները անբարենպաստ են: Որոշեցինք կազմել նոր նախագծեր, որոնք կապ ունեն մարկետինգի և արտադրության հետ: Նախագծերից մեկը, որի վրա աշխատում ենք ներկա պահի դրությամբ դա խոհարարություն է: Իսկ երկրորդ մասով ձեռագործությունը՝ ցանցագործություն: Կատարեցինք աշխատանքային բաժանում՝ խումբը բաժանվեց 5 մասի, յուրաքանչյուրը պետք է համացանցից փնտրեն և առաջարկեն պատրաստելը,դրանց արժեքը և եկամուտը:Առաջարկված բաղադրատոմսերը կպատրաստենք դասաժամի ընթացքում և արտադրանքը կհանձնենք խոհանոց:Ստացված եկամուտը կգումարենք հաջորդ բաղադրատոմսի պատրաստմանը ֆոնդին:
Արդյունքում
Սովորում ենք աշխատել խոհանոցում և ձեռք ենք բերում նոր կարողություններ և հմտություններ: Կարողանում ենք հաշվարկել պատրաստվող ուտելիքի ծախսը, տնտեսել և մի շարք այլ կարողություններ: