Պատմություն
Հայ-արաբական հարաբերությունները միջնադարում
Ապացուցել, որ քրիստոնեության ընդունումը հայաստանում ունեցել է դրական և բացասական հետևանքներ։
Ինչպես բոլոր փոփոխություններում, նաև կրոնի փոփոխության ժամանակ տեղի են ունենում և՝դրական և՝ բացասական հետևանքներ։ Առաջ եկան քրիստոնեական ավանդույթներ և նախնադարյան ավանդույթներից քչերն են մեզ հասել։ Հայերը կրոնի փոփոխության պատճառով թշնամիներ ձեռք բերեցին։ Քրիստոնեական սրբավայրերը ստեղծվում էին հեթանոսական տաճարների տեղում, որոնց հողերն անցնում են եկեղեցուն:
Ցավոք սրտի, մենք չտեսանք այդ չքնաղ տաճարները, սակայն բազմաստվածությունը վերացավ:Նրանց հետ վերացան նաև բազմաթիվ կոթողներ, գրեր, պատմություններ, որոնք կապված են եղել մեր պատմության հետ մինչ քրիստոնեության ընդունումը:Հին ժամանակներում ընդունված է եղել տեղեկություններ գրել պատերին, քանդակների հիմնաքարերին, և ով գիտի, թե կործանված կոթողները ինչ գաղտնիքներ են իրենց հետ տարել:
Հայաստանում քրիստոնեությունն ընդունվեց որպես համընդհանուր և միակ պաշտոնական կրոն, ու խաչի առջև խոնարհվեցին և՛ թագավորը, և՛ ողջ պետական ավագանին ու նրանց հետ՝ ողջ ժողովուրդը։ «Կայծակնային» քրիստոնեացման այս փաստն ինքնըստինքյան առեղծվածային պիտի թվա և բացատրության կարիք ունի։ Բայց գիտական ապացույցները բավարար չեն։Բացատրություններից ամենապարզունակը հանգեցնում է ուժային տարբերակի՝ առաջ քաշելով բռնի կրոնական հեղաշրջման վարկածը
Իհարկե, միամտություն կլիներ պնդել, թե այս ողջ ընթացքում կրոնական ընդհարումներ ընդհանրապես չեն եղել։ Բայց եթե հակամարտություններ են եղել, դրանք եղել են ազգի ներսում, իսկ բռնի հավատափոխությունը ենթադրում է ոչ թե ներքին անխուսափելի խմորումներ, այլ այլակրոն ազգի կամ պետության ուժային ներգործություն։
Քրիստոնեությունը, նախկին մշակութային արժեքների հիման վրա, նպաստել է հայ հոգևոր մշակույթի վերելքին ու հետագա զարգացմանը, մայրենի լեզվի և գրականության պահպանմանն ու աճմանը, համամարդկային մշակույթին և քաղաքակրթությանը հայ ժողովրդի բերած ավանդին, ինչպես նաև երկար դարեր համախմբել է ժողովրդին, եկեղեցու շնորհիվ կապել ազգի տրոհված հատվածները
Դրական էր այն առումով, որ Հայոց քրիստոնեական մշակույթը կարողացավ մեկընդմիշտ անջատվել հռոմեական և պարսկական մշակույթից' ձեռք բերելով զարգացման ինքնատիպ ուղի:
Միջնադարում' պետականության կորստից հետո, Հայությունը իր գոյությունը պահպանեց' որպես հոգևոր ամբողջություն' Հայաստանյաց Առաքելական եկեղեցու հոտ: Այսինքն'միջնադարում ազգ ասելով հասկանում էինք առաքելական եկեղեցու հետևորդ: Նոր ժամանակներում Հայությունը այլևս չէր կարող ընկալվել զուտ կրոնական համայնք, ուստի պատմական անխուսափելիություն էր «ազգ = եկեղեցի» բանաձևի փոխարինումը' «ազգ=պետություն» բանաձևի հետ: Սակայն միևնույն ժամանակ այն շարունակելու էր մնալ Հայության հոգևոր կյանքը առաջնորդող ուժ: